Բաքվի Նարիմանովի շրջանի բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ

Առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Բաքվի Նարիմանովի շրջանի Ռաջաբլի փողոցում գտնվող բիզնես կենտրոնում։ Ադրբեջանի Հանրապետական շտապ բժշկական օգնության կենտրոնից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ յոթ մարդ վիրավորվել է։

Բաքվի բիզնես կենտրոնի վեց հարկերից հինգը վնասվել է պայթյունի հետևանքով, հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ AFEN Plaza-ում (բիզնես կենտրոն) պայթյունը տեղի է ունեցել շենքի առաջին հարկում։

Պայթյունը վնասել է վեցհարկանի շենքի առաջինից մինչև հինգերորդ հարկերը։

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների արագ գործողությունների շնորհիվ յոթ մարդ փրկվել և տեղափոխվել է պայթյունի վայրում գտնվող բժշկական անձնակազմի մոտ»,- ասվում է հայտարարության մեջ։

You may also like...