ՀԷՑ-ի հետ կապված հիմնական խնդիրը մեր ռազմավարական հետագա մոտեցումն է. կա 2 հնարավոր տարբերակ. վարչապետ

«ՀԷՑ-ի հետ կապված հիմնական խնդիրը մեր ռազմավարական հետագա մոտեցումն է»:

Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում:

«Երկու հնարավոր տարբերակ կա՝ առաջինը՝ մենք սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո հրավիրենք ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ, որը կկառավարի համակարգը, այսինքն՝ կոնցեսիոն սկզբունքով ենթակառուցվածքը լինում է պետական սեփականություն և կառավարում է պրոֆեսիոնալ ընկերությունը, իհարկե, Կառավարության վերահսկողության ներքո»,- ասել է վարչապետը:

Հաջորդ տարբերակը, ըստ Փաշինյանի, եթե տեսնեն, որ ինչ-որ պատճառով ընկերությանը պետբյուջեի սահմաններում վճարելը արդարացված չէ,  թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող կներգրավեն:

You may also like...