Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին․ Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Խորհրդի անդամները քննարկել են Դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները:
«Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, և դա վերաբերում է տեքստի մշակմանը և դրա ժամկետներին։
Մասնավորապես, հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։
Այսօր քննարկելու ենք դատախազության և քննչական մարմիններին առնչվող դրույթները»,-նշել է նախարար Սրբուհի Գալյանը։

You may also like...