Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել ընդդիմադիր գործչի տանը
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի տանը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քերիմլիի նկատմամբ հետաքննությունն իրականացվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Նշվում է, որ Ալի Քերիմլին չի ձերբակալվել։
