Մատչելի բնակարան և աշխատանք՝ արցախահայերին. «Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության նոր նախաձեռնությունը

Հայրենազրկման արհավիրք տեսած արցախահայությանն աջակցելու նպատակով   «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Արցախահայերին աջակցության նախագծեր» համագործակցային ծրագիրը, որն ունի 2 առանցքային բաղադրիչ․

  • ԲՆԱԿԱՐԱՆ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ
  • ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ

ԲՆԱԿԱՐԱՆ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ

Արցախահայերին բնակարաններով ապահովելն առաջնահերթ է․ «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունն առաջարկում է այդ խնդրին իր լուծումները։

Կազմակերպության կողմից մշակվել է մեկ հարկանի բլոկավորված տների հատուկ նախագիծ, մեկ մոդուլի ներքին մակերեսը կազմում է 40 քմ։ Կառուցումն իրականացվում է տեղադրման թույլատվությունը ստանալուց հետո հաշված օրերի ընթացքում։  Տները հանձնվում են արտաքին երեսպատմամբ (երեսպատման վահանակներ), արտաքին դուռն ու պատուհանները տեղադրված, հիմնային պատերով  (OSB-ով պատված)։

Պետության, համայնքի կամ անհատ սեփականատերերի կողմից հողատարածքի հատկացման դեպքում  «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ արցախահայերը կարող են ձեռք բերել 11,2 մլն դրամ արժողությամբ  քոթեջը՝ վճարելով ընդամենը արժեքի 35 տոկոսը (3,9 մլն դրամ)։

Այս նախաձեռնության շրջանակներում «Համահայկական կոնգրեսը» կկարողանա կառուցել ամսական 100 քոթեջ, իսկ մարդկային և նյութական ռեսուրսների ընդլայնման պարագայում ամսական հնարավոր կլինի կառուցել մինչև 1000 քոթեջ։

Էկոավանների բնակեցման համար անհրաժեշտ կլինի միայն, որ պետությունը կամ համայնքն ապահովեն քոթեջները համապատասխան կոմունիկացիաներով։

Նշենք, որ քոթեջները կառուցվում են «Էկոավանների կառուցապատման ծրագրի» պայմաններին համապատասխան։ Լինելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համահունչ զարգացող համակեցություններ՝ դրանց նպատակն է ապահովել սոցիալական բարեկեցություն, մաքուր, անվտանգ, սմարթ միջավայր, զարգացում և ինքնաբավություն։

Քոթեջները կառուցվում են կանադական կարկասային տեխնոլոգիայով։

SIP վահանակներից (կառուցվածքային իզոլացված վահանակ) կանադական տները 21-րդ դարի լավագույն ընտրությունն է։ Կարկասային տեխնոլոգիայով է կառուցվում Կանադայում առանձնատների 97 և ԱՄՆ-ում՝ 95 տոկոսը։

Փայտե կարկասը (100*150մմ, 75*150մմ, 50*150մմ), որը համակցվում է վահանակների հետ, ապահովում է ապահովելով բարձր սեյսմակայունություն։ Տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։  Ստանդարտներին համապատասխան կառուցված տունն առանձնանում է երկարակեցությամբ. շահագործման ժամանակահատվածը 100 տարի և ավելին է։

Առաջարկվող տներն օժտված են էներգաարդյունավետության ամենաբարձր` A ցուցանիշով։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ։

Մեր մասնագետները հնարավորինս արագ կկապնվեն Ձեզ հետ։


ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ

Բնակարանային ապահովման խնդրից բացի «Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպությունը հոգում է Արցախից տեղափոխված մեր հայրենակիցների աշխատակնքի հարցը։

«Համահայկական կոնգրեսը» ըստ աշխատանքի պահանջարկ ունեցող արցախահայերի ներուժի ու հնարավորությունների ձևավորում է սոցիալական բիզնեսի ուղղվածությամբ startup-ներ:

Բիզնեսի զարգացման ռազմավարությունն ու մարտավարությունը մշակվում է «Համահայկական բիզնես նախաձեռնություններ», «Ակտուալ Բիզնես» ընկերությունների կողմից։

Եթե Ձեզ անհրաժեշտ է աշխատանք կամ ցանկանում եք անձնական մասնակցություն ունենալ նոր ձեռնարկությունների ձևավորմանը, ապա լրացրեք ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԸ։

You may also like...