Ձերբակալվածներ չկան. ՆԳ նախարարությունը՝ Սուրբ Սարգիս եկեղեցում միջադեպի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագին այսօր մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնատար այլ անձինք:

Պատարագի ընթացքում եկեղեցում գտնվող երկու տղամարդ սկսել է բարձրաձայն վանկարկումներ հնչեցնել: Նրանք հեռացվել են տարածքից:

Դեպքի առնչությամբ ՆԳՆ-ից  տեղեկացրին՝ միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ երկու անձ տարածքից հեռացվել է։

«Ձերբակալվածներ չկան»,- հայտնեցին ՆԳ նախարարությունից:

You may also like...