Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը կշարունակի մնալ կալանավորված
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
