ՀՀ և Եգիպտոսի պաշտպանության նախարարները համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր են քննարկել

Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Մագիդ Սակրի հետ:

593877734_1190050103278120_8443914660371995031_n.jpg (128 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

593128560_1190049966611467_7622087200324651399_n.jpg (190 KB)593259766_1190050026611461_7016660204191284732_n.jpg (157 KB)

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

593110395_1190050069944790_4941481749818183304_n.jpg (188 KB)

You may also like...