Մարզերի զարգացումը՝ Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում. TRIP-ը ռազմավարության գործնական քայլերից է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

593640001_1287988413370539_2399817840650294166_n.jpg (110 KB)

Նախարարը ներկայացրել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIP), որը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ՝ Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի, Դիլիջան, խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը մարզերում։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 120,5 մլն եվրո է։

592314874_1287968563372524_1181367552603157669_n.jpg (69 KB)

«Մարզերի զարգացումը Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է, և TRIP ծրագիրը հենց այդ ռազմավարության գործնական քայլերից մեկն է», — նշել է Գևորգ Պապոյանը։

593588851_1287988236703890_2150638804206342664_n.jpg (96 KB)591993116_1287988290037218_6511946213598989003_n.jpg (104 KB)

Վայոց ձորում նախատեսվող ներդրումները ներառելու են ճանապարհների վերականգնում, առողջարանային, գինու և ագրոտուրիզմի զարգացում, HoReCa ոլորտի ուսուցում, ինչպես նաև թանգարանային, արկածային և մշակութային ենթակառուցվածքների բարելավում։

Նախարարը տեղեկացրել է, որ ձևավորվելու է տեղական աշխատանքային խումբ՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար, նա նաև պատասխանել է մասնակիցների հարցերին և անդրադարձել նրանց առաջարկներին։

You may also like...