Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ բնակիչները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով իրական ժամանակում արդեն կարող են տեսնել նաև համար 7, 18, 23 և 31 երթուղիների շարժը. ավտոբուսները կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: