Ռուս-ուկրաինական բանակցությունների համար Թուրքիայից ավելի հարմար տեղ չկա. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելուն միտված խաղաղության բանակցություններին՝ հայտարարելով, որ Թուրքիայից ավելի հարմար տեղ չկա դրանց համար:

«Մենք դա ապացուցել ենք անցած ամառ Ստամբուլում 3 անգամ կազմակերպած բանակցային հանդիպումներով՝ դրանք ընդունելով և ղեկավարելով: Դրանցից յուրաքանչյուրի պարագայում կողմերն իրապես ուրախ են հեռացել»,- հավելել է նա:

Նշենք, որ Ֆիդանը նման հայտարարությամբ հանդես է եկել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսում:

You may also like...