Դատախազությունը ընթացք է տվել ՀՀ վարչապետի տիկնոջ հաղորդմանը

ՀՀ վարչապետի տիկնոջ կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդումը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իր անունով գործարարների վրա հնարավոր ճնշումների և «88» սուպերմարկետների հետ կապված ահազանգերի վերաբերյալ դիմել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննություն իրականացնել։

Նա ընդգծել է, որ նման գործողությունները, եթե հաստատվեն, ենթադրում են քրեական պատասխանատվություն և կոչ է արել տուժած գործարարներին դիմել իրավապահներին։

Օրեր առաջ Աննա Հակոբյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ «88» սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի:

You may also like...