Երկրաշարժի զոհերի հիշատակն ու Սուրբ պատարագը՝ Մխիթարյանի համար քաղաքական ակցիայի պատճառ
Ինչպես հայտնել ենք՝ Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում տեղի է ունենում պատարագ, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրագույն ղեկավարությունը:
Քաղաքական շոուներով ու տարբեր հարցերում դիվիդենտներ հավաքելով հայտնի Ռուբեն Մխիթարյանը, որը Գյումրու ավագանու ընտրություններում մի կերպ հաղթահարելով անցողիկ շեմը, նվազագույն ձայներով դառնալով Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիայի մաս, «պոկել է» ավագանու մանդատը, հերթական անգամ քաղաքական ակցիա է իրականացրել՝ այս անգամ անտեսելով 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակն ու Սուրբ պատարագը:
Նա պաստառ է իջեցրել քաղաքապետարանի շենքի վրա, որն ավելի ուշ իրավապահները հեռացրել են ու կազմել վարչական իրավախախտման մասին արձանագրություն:
