4-րդ դասարանի աշակերտների կողմից համադասարանցուն ծեծելու դեպքով ՆԳ նախարարը միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍՆ

Ինչպես հայտնել ենք՝ դեկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ 4-րդ դասարանի մի խումբ աշակերտներ ծեծի են ենթարկել դասընկերոջը, վերջինս վնասվածքներով հոսպիտալացվել է:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նշված միջադեպին արագ արձագանք է տրվել ՆԳՆ ոստիկանության կողմից և դեպքը բացահայտվել է։

Միաժամանակ ՆԳ նախարարը դպրոցի աշխատակիցների վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍ նախարարին։

You may also like...