Կանադայի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի ՀՀ

Հոկտեմբերի 25-26-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպումը` պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպմանը կհաջորդի Արարատ Միրզոյանի և Մելանի Ժոլիի համատեղ մամուլի ասուլիսը։

You may also like...