Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է (տեսանյութ)

«Ինչո՞ւ է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ասում՝ մեր պետությունը մեր ինքնությունն է։

Հետևյալ պատճառով. եթե մենք հիմա խոսենք հայկական ինքնության մասին, ի՞նչ կհիշատակենք առաջին երեք բանը:

Իմ կարծիքով՝ մենք կհիշատակենք հայոց գրերը, քրիստոնեությունը, Հայ առաքելական եկեղեցին:

Եթե Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին է մեր ինքնությունը, հայոց գրերը և քրիստոնեությունը, ինչո՞ւ ենք ասում՝ պետությունը մեր ինքնությունն է»։

Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը ներկայացնելիս:

«Ամբողջ խնդիրն այն է, որ այս երեք առանցքային ինքնության սյուները մենք ձեռք ենք բերել պետության շնորհիվ և պետական որոշումների արդյունքում։

Ինչո՞ւ ենք մենք քրիստոնյա, մենք քրիստոնյա ենք մի պարզ պատճառով, որովհետև Տրդատ Մեծ թագավորը առավոտյան վեր է կացել և հրովարտակ է ստորագրել, որ մենք այլևս քրիստոնյա ենք։

Ուրիշ պատճառ մեր քրիստոնյա լինելու (ես կազմակերպչականը նկատի ունեմ) չկա»,- նշել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...