Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 30 մարդ
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին դեկտեմբերի 9-ի առավոտյան՝ իր գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնել է նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 30 զոհի մասին։
«Այս ժամի դրությամբ մենք տեղեկություններ ունենք 30 զոհի և մեկ այրված տան մասին»,- ասել է Տակաիչին։
Նա հիշեցրել է, որ գիշերը նախազգուշացում էր տրվել հյուսիսում գտնվող Հոկայդո շրջանում և հյուսիսարևելյան Ճապոնիայի Սանրիկուում ավելի ուժեղ երկրաշարժի հնարավորության մասին։ Կա նաև ցունամիի վտանգ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսում:
