Կրթությունը՝ որպես մասնագիտական կարողությունների զարգացման միջոց. ԲԸՏՄ
ԲԸՏՄ և ՆԳՆ կրթահամալիրի բազմամյա համագործակցության շնորհիվ այս տարի ևս 44 տեսուչ վերապատրաստվել է մշակված հատուկ մասնագիտական մոդուլային ծրագրի շրջանակում։
Կրթական մոդուլներում ներառված են տեսչական վերահսկողության ընթացքում ի հայտ եկած թերացումների ու բացերի վերացմանն ուղղված անհրաժեշտ թեմաներ։
Տեսչական մարմինն առանձնակի կարևորում է մարդկային կապիտալի զարգացման առաջնահերթությունը, քանի որ այն նպաստում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների աճին և նրանց պատրաստվածության նոր մակարդակի ապահովմանը՝ բարձրացնելով Տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետությունը։

