Փաշինյանը Գերմանիայում խոսել է Բաքվում պահվող հայերի մասին

Ազատությունից զրկված անձանց հարցը շատ զգայուն հարց է, և մեր դիրքորոշումը հետևյալն է:

Այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում:

Այս մասին Գերմանիայում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բաքվում պահվող գերիների մասին:

«Հակամարտության մթնոլորտում տարբերակ չկա հասցեագրելու ասյս խնդիրը:

Սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը»,- նշել է նա:

Փաշինյանն ավելացրել է, որ խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես:

You may also like...