Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի, Նիդերլանդների և Լուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, որի շրջանակում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակը:

You may also like...