2025թ. հարկային հավաքագրումները՝ կարելի է ասել պետբյուջեն, առնվազն 700-800 մլն դոլարով ավելի կլինեն. Մուրադյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Պետական եկամուտների կոմիտեի կատարած աշխատանքն ու արդյունքները:
«Հովանավորչությունը և կոռուպցիան տեղ չունեն Հայաստանում…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերները համառ և տեսանելի պայքար են մղում կոռուպցիայի ու համանման արատավոր երևույթների դեմ:
- Սպասվում է, որ 2025 թվականի հարկային հավաքագրումները՝ կարելի է ասել պետական բյուջեն, առնվազն 700-800 միլիոն ԱՄՆ դոլարով ավելի կլինեն 2024 թվականի բյուջեից:
- ՊԵԿ-ում տեղի ունեցող սերնդափոխության արդյունքները կտեսնենք ընդամենը 1-2 տարի անց:
- Էականորեն բարելավում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը:
- Էականորեն քչացել են համալիր հարկային ստուգումները՝ հունվար-սեպտեմբեր ժամանակվա ընթացքում ընդամենը 429 ստուգում,
- Մշակվել են գործիքներ թիրախային հարկային ստուգումների համար,
- Արհեստական բանականության միջոցով ստեղծվել և ստեղծվում են աշխատող վերահսկողական համակարգեր և թվային լաբորատորիաներ,
- Հարկային քաղաքականության, նաև վարչարարության օրենսդրական փոփոխությունները էականորեն նվազել են հավաքագրումների զգալի լավարկման ֆոնին:
…. այս շարքը կարելի է շարունակել ու շարունակել:
Իհարկե, կան խնդիրներ, որոնք ենթակա են լուծման, և լուծումները իրենց երկար սպասեցնել չեն տա, ու ոլորտի մասնագետները գիտեն, որ մարտահրավերները ու դրանց հաղթահարումը պերմանենտ պրոցես է:
Վերոգրյալ բոլոր դրական տեղաշարժերը կատարվում են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ղեկավարմամբ և ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանի և այլ որոշումներ կայացնող անձանց գործուն մասնակցությամբ»,- գրել է Մուրադյանը:
