Զելենսկին ժամանել է Կուպյանսկ. BBC

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսագրություն է արել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մուտքի մոտ, որի գրավման մասին վերջերս զեկուցվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ավելի վաղ ուկրաինական զորքերը հայտարարել էին, որ հաջող հակագրոհ են իրականացրել Կուպյանսկի մոտակայքում և կարողացել են շրջապատել այնտեղ տեղակայված ռուսական զորքերը՝ հաղորդում է BBC-ն:

Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Կուպյանսկը հսկողության տակ վերցնելու մասին:

Դեկտեմբերի 2-ին Գերասիմովը Պուտինին տեղեկացրել էր, որ ռուսական զորքերը ճնշում են Կուպյանսկի մոտակայքում շրջափակված Ուկրաինայի զինված ուժերին:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորներին՝ հաջողությունների համար:

«Այսօր չափազանց կարևոր է ռազմաճակատում արդյունքների հասնելը, որպեսզի Ուկրաինան կարողանա արդյունքի հասնել դիվանագիտության մեջ։ Շնորհակալություն յուրաքանչյուր մարտիկին: Շնորհակալություն մեր բոլոր ցամաքային ուժերին»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

You may also like...