Վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի «Նորք» թաղամասի հիմնարկեքին
Արմավիր համայնքի Նորավան բնակավայրում տեղի է ունեցել «Նորք» թաղամասի հիմնարկեքի արարողությունը:
Մասնավոր հատվածի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը գնահատվում է մոտ 130 մլն դոլար:
Ծրագիրն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի օժանդակությամբ։
Այդ մասին սոցցանցում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
