Ծնողներին ննջարանում է սպանել, բարձրացել 2-րդ հարկ, բարձր երաժշտություն միացրել. մանրամասներ Գյումրու դեպքից

Գյումրու Կարեն Դեմիրճյան 37 տանը 37-ամյա Նարեկը թե ինչպես է սպանել ծնողներին՝ 64-տարեկան Սայադին և 63 տարեկան Նազելիին, հարևանները չեն էլ պատկերացնում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում են՝ երեխա ժամանակ հանգիստ, նորմալ տղա է եղել, զինծառայության տարիներին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել:

Պատմում են, որ այդ տարիներին նաև ծառայակից ընկերոջը սպանելու փորձ է արել տղան:

172f6901-0eba-4d93-8598-1dec9dcee491.jpg (421 KB)

Տարիներ առաջ նաև ծնողներին է փորձել սպանել: Տղան տևական ժամանակ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում և բուժում է ստացել, տուն էր վերադարձել վերջերս:

59873754-fdbd-417e-8de5-73475ae7df4e.jpg (354 KB)

Ինչու և ինչ հանգամանքներում կարող է սպանությունը տեղի ունեցած լինել՝ հարևանները չեն պատկերացնում: Ձայներ լսե՞լ են սպանվածների տնից, թե՞ ոչ՝ պատասխան չունեն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածները հայտնաբերվել են ննջարանում:

Սպանված մայրը՝ Նազելին, Գյումրու Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկներից էր, նաև հերթապահում էր Գյումրի ԲԿ-ում, հայրը տան հարակից հատվածում առևտրով էր զբաղվում: Նարեկը քույրեր ունի, ամուսնացած են:

5e29f71e-6362-4d50-9da0-19f4a05b971e.jpg (350 KB)

Ծնողներին սպանելուց հետո տղան ոչ մի տեղ չի փախել: Մեզ հետ զրույցում տարածքում հավաքված մարդիկ ասում են՝ երկրորդ հարկում է եղել, տնային հագուստով, բարձր երաժշտություն է միացրել և պատուհանից հետևել դրսում կատարվող իրադարձություններին ու իրավապահների գործողություններին:

43c84c74-b14d-4066-8a95-6043a5316e24.jpg (369 KB)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել. որդին սպանել է հորն ու մորը:

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել՝ տեղեկացնելով, որ փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։

Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի հետևանքով նրանք մահացել են։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...