Ամերիկյան նավերը շրջափակել են Վենեսուելա շարժվող նավթային լցանավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ծովային շրջափակում սահմանել պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերի համար, որոնք շարժվում են դեպի Վենեսուելա կամ դուրս են գալիս այդ երկրից։

Նա այդ մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում՝ նշելով. «Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ խոշորագույն նավատորմով»։

Սպիտակ տան ղեկավարն այդ քայլի պատճառը համարել է Նիկոլաս Մադուրոյի գլխավորած «վենեսուելական ռեժիմի» կողմից իրականացվող «ակտիվների գողությունը, ահաբեկչությունը, թմրամիջոցների մաքսանենգությունը և մարդկանց առևտուրը: Մադուրոյի կառավարությանը Վաշինգտոնը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն:

Անցյալ շաբաթ Վաշինգտոնի և Կարակասի միջև հակասություններն ավելի են սրվել, երբ այդ երկրի ափերի մոտ ամերիկացի զինվորականները գրոհել են և գրավել վենեսուելական նավթատար։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...