Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

«Մինչ օգոստոսի 8-ն ու դրանից էլ որոշ ժամանակ առաջ Սյունիքի սահմաններին երկու կողմից ոչ մի կրակոց չի եղել: Դա արդեն շատ բանի մասին է փաստում»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

«Իմ ինֆորմացիայով՝ Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են: Սա շատ ցցուն փաստ է այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել օգոստոսի 8-ի պայմանագիրը:

Մշտապես շփվում եմ քաղաքացիների հետ: Բնական է, որ հատկապես Սյունիքի մարզը, որ 1988-ից սկսած՝ պատերազմական գործողություններ է տեսել և մի կլոր տարի չի ունեցել, որ սահմանին զոհ կամ կրակոց չլինի, իհարկե գոհ է այս իրավիճակից: Բայց թերություններ կան և պետք է շտկվեն»,- ասաց պատգամավորը:

You may also like...