ՏԿԵ նախարարը Վաիոց ձորում հետևել է բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհային աշխատանքներին

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորում։ Այցի նպատակը մի շարք համայնքներում սուբվենցիոն ծրագրերով և պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն է։

Նախարարը մարզպետ Արարատ Գրիգորյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» դիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է Մ-2-Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 98․0-կմ 101․4 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին /3․4 կմ/։ Հիմնանորոգումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 600 միլիոն դրամ է։ Նշված ճանապարհահատվածում այս պահին իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։

 Այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է նաև Նորավանք վանական համալիր տանող 8․1 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Այս ծրագրի արժեքն էլ 620 միլիոն դրամ է և կրկին իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Այս հատվածում արդեն իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

You may also like...