Հիմնովին վերանորոգվում են Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի մասնաշենքերը
Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի վարչական և վերանորոգման (դեպոյի) մասնաշենքերը կառուցումից ի վեր՝ ավելի քան 60 տարի անց, առաջին անգամ հիմնանորոգվում են:
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկում են վարչական շենքի ապամոնտաժում:
Կառուցվում է նոր տանիք, փոխարինվում են պատուհաններն ու հատակը, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Տարիների ընթացքում դեպոյի շենքը հայտնվել է անմխիթար վիճակում՝ աշխատողների համար ստեղծելով անբարենպաստ և դժվարին պայմաններ:
Ուստի այժմ շենքը ոչ միայն ամրակայվում է, այլև վերանորոգումից հետո, երկար տարիներ իրենց գործի նվիրյալ աշխատակիցների համար, ձևավորելու է աշխատանքային նոր ու բարեկարգ միջավայր:
