Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է նաև Ադրբեջանում պահվող գերիների խնդիրը
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Շվեյցարիա բազմաոլորտ հարաբերությունների զարգացման և խորացման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի:
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:

