Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ, կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո
Տեր Արամ քահանան Մայր Աթոռի բակում խոսելով Կտրիճ Ներսիսյանի կողմից ՀԱԵ-ին հասցված հոգևոր և այլ վնասների մասին բարձրաձայն էլ է, թե հավաքված ժողովուրդը պահանջում է, որ նա դուրս գա և հանդիպի սեփական ժողովրդի հետ, քանի որ նա պարտավոր է իր ժողովրդի ձայնը լսել:
Տեր Արամը շնորհակալություն հայտնեց եկեղեցու և հավատքի, և ոչ թե անձի կողքին կանգնած հազարավոր մարդկանց՝ նկատելով, թե ովքեր հակառակ ճակատում են, շատ կաևոր է՝ իրենք իրենց հարց տան՝ այսօր Քրիստոսի, Մայր Աթոռի համար են այստեղ, թե Կտրիճ Ներսիսյանի, պաշտում են Աստծո՞ն, թե մարդուն:
«Մենք այսօր այստեղ գտնվելով մեր ժողովրդի ցանկությունն արտահայտեցինք, մեր ժողովրդին աղոթող կաթողիկոս է պետք, մեր ժողովրդին հավատքով առաջնորդ է պետք և մեր այստեղ գտնվելը խոսում է այն մասին, որ մենք համաձայն չենք հավատի սպանմանը և մենք ուզում ենք ունենալ Գրիգոր Լուսավորչի հավատը ունեցող իրական կաթողիկոս, քրիստոնյա կաթողիկոս, ով պատրաստ է իր ժողովրդի առջևից քայլելու, ով չի վախենում և չի փախչում սեփական ողովրդից»,- ասաց տեր Արամը:
Ըստ քահանայի, արդեն 26 տարի կաթողիկոսը թաքնվել է Մայր Աթոռում, չի հանդիպում և չի այցելում իր ժողովրդին, աղքատներին, հիվանդներին:
Քահանան նաև տեղեկացրեց, որ հանդիպել են 10 եպիսկոպոսներին, քննարկել առաջիկա անելիքները: Նաև Կտրիճ Ներսիսյանին է հանձնվել իր հրաժարականի վերաբերյալ նամակը:
«Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ, թե այդ թուղթը կարդալուց հետո ինչ որոշում կկայացնի, կհեռանա, թե կմնա, ըստ այդմ մենք կհասկանանք մեր գործողությունները»,- ասաց տեր Արամը:
