Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ
Ինչպես հայտնել ենք, դեկտեմբերի 9-ին վիճաբանություն և ծեծկռտուք էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «աջ 5-րդ մետակարպալ ոսկրի դիստալ մետաֆիզի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա մի երեխա, ժամեր անց նույն վայրից համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է դիմել 14-ամյա ևս մեկ երեխա։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ փաստաթղթերը ներկայացվել են Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Դպրոցի աշխատակիցների վերաբերյալ ներքին գործերի նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍ նախարարին․ աշխատակիցները փորձել են կոծկել դեպքը»,- նշել են ՆԳՆ-ից:
