Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը. վարչապետ

Դատարանի վճռով՝ Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ Վալանսի փողոցի 1/29 հասցեի 0․06 հա մակերեսով հողամասը:

Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 134 հազար դրամ:

Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

You may also like...