Դեսպան Մակունցը ԱՄՆ սենատոր Մարքիին ներկայացրել է ԼՂ-ի հայերի էթնիկ զտման հետևանքները
Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր էդ Մարքիի հետ (Մասաչուսեթս, դեմոկրատ)։
Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, Մակունցը սենատորին է ներկայացրել 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտման հետևանքները և Հայաստանի կառավարության կողմից այդ անձանց օժանդակության ծրագրերը:
Մտքեր են փոխանակվել Հարավ-կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունների վերաբերյալ։
