Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ։
«Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և կայուն խաղաղության ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին»,- ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և ապագա հեռանկարները՝ ներառյալ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, հումանիտար կապերը և միջազգային հարթակներում ներգրավվածությունը։
Կողմերը շեշտել են Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի արդյունավետ օգտագործումը։ Անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային հարցերին։
