Կրեմլն ակնկալում է, որ Դմիտրիևը Պուտինին կտեղեկացնի Մայամիի բանակցությունների արդյունքների մասին. ԶԼՄ-ներ
Կրեմլն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը երկուշաբթի կվերադառնա Մոսկվա և Վլադիմիր Պուտինին կտեղեկացնի ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքների մասին, միևնույն ժամանակ ենթադրում է, որ այդ առաջարկները կառուցողական չեն լինի` հայտնում են ԶԼՄ-ները։
«Կարծում եմ, որ առաջարկների մեծ մասը մեզ համար կտրականապես անընդունելի կլինի, քանի որ մենք կհետևենք Անքորիջում և ամերիկացի ներկայացուցիչների հետ մյուս հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա նշել է, որ ամերիկյան կարգավորման ծրագրին եվրոպացիների և ուկրաինացիների ներկայացրած առաջարկները «բավական ապակառուցողական են»:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մայամիում ուկրաինական կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի պատվիրակության հետ բանակցությունները անվանել է արդյունավետ և կառուցողական։
Շաբաթ օրը Մայամիում Ռուսաստանի և ԱՄՆ պաշտոնյաները հանդիպել էին Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների ևս մեկ փուլի համար։
Այն հաջորդել է ուրբաթ Բեռլինում կայացած բանակցություններին, որտեղ Ուիթքոֆը և Քուշները հանդիպել էին ԵՄ և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Կիևի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքները, տարածքային զիջումներն ու ամերիկյան ծրագրի մյուս ասպեկտները։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
