Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով

Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ վեճը սկսվել է այն ժամանակ, երբ CHP-ի փոխնախագահ Մուրատ Էմիրը հարձակվել է ԱԶԿ-ի պատգամավոր Մուստաֆա Վարանկի վրա։

Բախումը շուտով վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որին մասնակցել են երկու կուսակցությունների խորհրդարանի մյուս անդամները։

Ծեծկռտուքը դադարեցվել է գործընկերների միջամտությամբ։

Չնայած միջադեպին՝ 2026 թվականի կենտրոնական կառավարության բյուջեի և 2024 թվականի վերջնական հաշիվների մասին օրինագծերն ընդունվել են։

Կողմ է քվեարկել 320 պատգամավոր, դեմ՝ 249-ը։

You may also like...