Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում Թումո կենտրոնի ստեղծման հնարավորությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀ արտաքին առևտրի և ներդրումների նախարար Հասան ալ Խատիբի հետ։Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կարևորելով ներդրումների իրականացումը կրթության ոլորտում՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում Թումո կենտրոնի ստեղծման հնարավորությունը։
Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով երկուստեք կարևորվել է գործարար շրջանակների միջև B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը։
Մտքեր են փոխանակվել նաև դեղագործական արտադրության և զբոսաշրջության ոլորտներում գործակցության վերաբերյալ։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար և հրավիրել Հասան ալ Խատիբին մասնակցելու 2026 թ. նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։
