«ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիր
«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի և մսի ինքնարժեքը՝ ներկրվող համանման արտադրանքի նկատմամբ այն դարձնելով առավել մրցունակ։
Ծրագրի շրջանակում շահառուները վարկերի սուբսիդավորման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։
Ծրագրի պայմաններն են.
Ø վարկի տոկոսադրույքը՝
- Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար 2% տոկոսադրույքով,
- ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3% տոկոսադրույքով,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0%,
Ø մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
Ø մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս։
Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։
Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է դիմեն ծրագրին միացած ֆինանսական կառույցներին (ՑԱՆԿ):
Շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում Տոհմային ԽԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով դրանց քանակը, ձեռք բերման վայր(եր)ը (հասցե), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները, ինչպես նաև Նախարարություն է ներկայացնում ձեռք բերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, 011 597 254 հեռախոսահամարով: Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն, 011 529 333, 011 597 129 հեռախոսահամարով: