Թուրքիայում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել՝ կանխելու Սուրբ Ծննդյան միջոցառումների ընթացքում հարձակումները
Թուրքիայի իրավապահ մարմիններն իրականացրել են լայնածավալ հակաահաբեկչական գործողություն՝ կանխելու Սուրբ Ծննդյան և Նոր տարվա միջոցառումների ընթացքում հնարավոր հարձակումները։
Այդ մասին հայտնել է Ստամբուլի դատախազությունը:
Կառույցի տեղեկատվության համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 115 անդամ է ձերբակալվել:
Նրանք ծրագրել են հարձակումներ իրականացնել Թուրքիայի ոչ մուսուլման բնակչության շրջանում՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնական միջոցառումների ընթացքում։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
