Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է իր՝ Հայաստան հնարավոր այցի մասին

Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը։

Այս մասին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Հիշեցնենք՝ Բայրամովը հայտնել էր նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը հնարավոր է համարում տարբեր ոլորտներում:

You may also like...