«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են դատախազություն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Հրապարակային ծանուցում է ներկայացվել նրա որդուն՝ Վահե Վարդանյանին, կնոջը՝ Ցողիկ Բեջանյանին, դստերը՝ Անի Վարդանյանին, ընտանիքի անդամ Վարդուհի Վարդանյանին։
Նույն գործով նաև Գլխավոր դատախազություն է հրավիրվել Ռուբեն Մարկոսյանը։
«2023 թվականի հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է Աղվան Արշավիրի Վարդանյանին պատկանող գույքի առնչությամբ թիվ 22-10-23 ուսումնասիրությունը:
Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 13-րդ հոդվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ուսումնասիրության նախնական արդյունքներով Իրավասու մարմինը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր:
