Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը դրական հեռախոսազրույց են ունեցել` հայտարարել էր Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ ️

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ նշել է, որ Թրամփը ցնցված և վրդովված էր Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման փորձից:

Նրա խոսքով` Մոսկվան կվերանայի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ ավելի վաղ ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների և բանակցություններում հանգուցալուծումների շուրջ։

Ուշակովը տեղեկացրել է, որ Պուտինը Թրամփի հետ զրույցում ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է ամուր և արդյունավետ աշխատել ԱՄՆ-ի հետ խաղաղության ուղղությամբ։

You may also like...