Սուրեն Պապիկյանը ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ֊ից, քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում  համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։

You may also like...