Վենեսուելայի գործող նախագահը ԱՄՆ-ին առաջարկել է համատեղ օրակարգ և համագործակցություն
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը առաջնահերթություն է տվել Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված և հարգալից հարաբերություններին ու առաջարկել Վաշինգտոնի հետ համագործակցել համատեղ օրակարգի շուրջ։
«Մենք առաջնահերթություն ենք տալիս Միացյալ Նահանգների և Վենեսուելայի, ինչպես նաև Վենեսուելայի և տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերություններին՝ հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտելու վրա։
Այս սկզբունքներն են մեր դիվանագիտությունը առաջնորդում աշխարհի մնացած մասի հետ մեր փոխազդեցություններում»,- ասել է Ռոդրիգեսը իր «Տելեգրամ» ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Նա առաջարկել է Միացյալ Նահանգների հետ համագործակցել «միասին համատեղ զարգացմանն ուղղված համագործակցության ծրագրի շուրջ»՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը։
Ռոդրիգեսն ընդգծել է, որ Վենեսուելան պաշտպանում է «խաղաղությունը և խաղաղ համակեցությունը» և ցանկանում է ապրել «առանց արտաքին սպառնալիքների»։
Հիշեցնենք, հունվարի 3-ին ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը խուզարկել են Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, առևանգել և ձերբակալել նրանց։
