Ամենաանկեղծ մաղթանքներս եմ հղում. Ալիևի Սուրբ Ծննդյան շնորհավորանքը Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյա համայնքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնեական համայնքին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։
Ըստ APA-ի՝ ուղերձում ասվում է.
Սրտանց շնորհավորում եմ ձեզ և Ադրբեջանի ողջ քրիստոնեական համայնքին Սուրբ Ծննդյան սուրբ տոնի կապակցությամբ և իմ ամենաանկեղծ մաղթանքներն եմ հղում ձեզանից յուրաքանչյուրին։
Մեր հասարակությունում համակեցության բարձր մշակույթի, բարոյական չափանիշների, բազմամշակութային արժեքների և հանդուրժողականության սկզբունքների խթանումը մեր պետական քաղաքականության գերակա ուղղություններից է։
Սուրբ Ծննդյան տոնը մարմնավորում է այնպիսի ազնիվ զգացմունքներ, ինչպիսիք են նորացումը, մաքրությունը, ողորմածությունը և առաքինությունը:
Այս պայծառ օրը ես կրկին շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ մաղթելով երջանկություն ձեր ընտանիքներին և առատություն ձեր սեղաններին»։
