Զրահապատ մեքենայով Նյու Յորքի դատարան են տեղափոխվել Նիկոլաս Մադուրոն և կինը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան։

Այս մասին հայտնել է CNN-ը։

«Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ Մադուրոն այսօր պետք է ներկայանա թմրանյութերի և զենքի մեղադրանքով», — հաղորդել է հեռուստաալիքը։

Հիշեցնենք՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ի զինվորականները Թրամփի հրամանով հունվարի 3-ին գերեվարել են, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան:

You may also like...