2025 թվականին ավարտվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պшտերազմը․ մենք հիմա սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ Ալիև
Արդեն մի քանի ամիս է, ինչ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում և սովորում ենք, թե ինչպես ապրել խաղաղության պայմաններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը նաև հայտարարել է, որ 2025 թվականը կարելի է պատմական տարի համարել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։
«907-րդ բաժինը, որն ընդունվել է հակաադրբեջանական ուժերի և Ամերիկայում հայկական լոբբիի գործունեության արդյունքում, խոչընդոտել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լայնածավալ հարաբերությունների հաստատմանը, սակայն այս սահմանափակումն այլևս գոյություն չունի։
Իհարկե, դրա համար կան երկու հիմնական պատճառ՝ առաջինը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի պաշտոնական ավարտը, և երկրորդ՝ Ամերիկայում իշխանության գլուխ է Թրամփի վարչակազմը։
Այս վարչակազմը շատ պրագմատիկ է, շատ պրոֆեսիոնալ, և նրա անդամները՝ նախագահի գլխավորությամբ, լավ գիտակցում են Ամերիկայի ազգային շահերը», — ասել է Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
