Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ողջունում և միանում է ՀՀ վարչապետի և եպիսկոպոսների՝ Բարենորոգման հայտարարությանը
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանը։
«Ես` Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- ասված է «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգում»-ի ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը ևս հայտարարել էր, որ միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:
Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:
Հունվարի 5-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
