Արգիշտի Մեխակյանը հյուրընկալել է ՀՀ «Լավագույն երիտասարդ մարզիկ» Գասպար Տերտերյանին և մարզչին

Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը համայնքապետարանում հյուրընկալել է սպորտի ոլորտում ՀՀ «Լավագույն երիտասարդ մարզիկ» ճանաչված Գասպար Տերտերյանին և նրա մարզիչ՝ Սիմոն Կարապետյանին։

Ինչպես հայտնել են համայնքապետարանից, հանդիպումը անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։

Ընդգծվել են երիտասարդ մարզիկի գրանցած բարձր արդյունքները, նրա նպատակասլացությունն ու աշխատասիրությունը, ինչպես նաև մարզիչ Սիմոն Կարապետյանի կարևոր դերակատարումը հաջողությունների ճանապարհին։

613054118_1320743443418302_6423738627060107632_n.jpg (147 KB)

«Վաղարշապատի համայնքապետարանը կարևորում է սպորտի զարգացումը և շարունակելու է աջակցել տաղանդավոր մարզիկներին՝ մաղթելով նոր հաղթանակներ և բարձր նվաճումներ՝ ի պատիվ հայկական սպորտի և համայնքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

613713363_1320743373418309_2079910023805427866_n.jpg (191 KB)

You may also like...