Արարատ քահանա Օրդոյանը ևս միացավ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ Բարենորոգման հայտարարությանը

Արարատ քահանա Օրդոյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:

«Ես՝ Արարատ քահանա Օրդոյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

You may also like...